-
31.01.2013|
17:58
Բրատիսլավայի Սբ. Կատարինա եկեղեցին կօծվի հայկական առաքելական եկեղեցու կողմից և կծառայի հայկական համայնքին: Այս մասին տեղեկացնում են Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) մամուլի ծառայությունից: 2013-ի հունվարի 30-ին Սլովակիայի կաթողիկե եկեղեցու ղեկավարությունը, նորին սրբություն Զվոլենսկու գլխավորությամբ, որպես սեփականություն Սլովակիայի հայ համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանին է հանձնել քաղաքի ամենակենտրոնական մասում գտնվող հնագույն եկեղեցիներից մեկը` այն հայկական օծելու և 99 տարի օգտագործելու նպատակով: Եղեկեցին հիմնադրվել է 14-րդ դարի սկզբում, լիովին վերանորոգվել 19-րդ դարում և 20-րդ դարի վերջում:
-
30.01.2013|
12:54
Մերձավոր Արևելքի մեծ մասը տևական ժամանակ խոսել է արամեերեն` լեզու, որով խոսել է Հիսուս Քրիստոսը, որով գրվել է Թալմուդը, որը գոյություն ունի արդեն 3000 տարի:
-
26.01.2013|
12:09
Ֆրանսիայի «Լե Մոնդ» թերթը «Ֆրանսիա 2013. նոր հակասություններ» թեմայով սոցիոլոգիական հարցում է կատարել, որի արդյունքներով եզրակացրել է, որ ֆրանսիացիների 70 տոկոսը իսլամն անհանդուրժող կրոն է համարում, որն անհամատեղելի է Ֆրանսիայի արժեհամակարգի հետ: Ֆրանսիական արժեքների հետ համատեղելի են համարվել կաթոլիկությունը (24 տոկոս), հուդայականությունը (13 տոկոս), երրորդ տեղում իսլամն է (7 տոկոս):
-
25.01.2013|
13:06
Գերեզմանամատուռը հսկայական, մեր Զվարթնոցի տաճարի անսյուն կառույցի նման ոսկեզօծ ճառագայթներով գեղեցիկ գմբեթածածկ կառույցի ներքո է, որի բարձրությունը մոտավորապես 50 մետր կլինի: Ամենավերևի մասում կլոր պատուհան կա լույսի համար, որից վեր կանգնած է աշխարհի բոլոր խաչերի Խաչը. քրիստոնյաների պահապանն ու հաղթության զենքը
-
25.01.2013|
00:35
Քո անունով, Տեր իմ, Քո անունով
Առավոտները բացվեցին,
ու մենք կանգնեցինք կռվի՝
Հաղթելու:
-
25.01.2013|
00:33
Քաղցած մարդուն մի՛ տրտմեցրու և մի՛ զայրացրու մարդուն նրա չքավորության մեջ։ Մի՛ խռովի՛ր արդեն նեղված սիրտը և մի՛ դանդաղիր օգնել կարոտյալներին։
-
24.01.2013|
17:33
Երուսաղեմում սուրբ Հակոբոց վանքում կայացած հնգանուն քվեարկությամբ Երուսաղեմի նվիրապետական աթոռի 97-րդ պատրիարք ընտրվել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը: Հիշեցնենք, որ համաձայն կարգի` պատրիարքի ընտրությունը պետք է հաստատեն Ամենայն Հայոց կաթողիկոսը և Երուսաղեմի իշխող պետության ղեկավարը:
-
24.01.2013|
14:18
Երուսաղեմի ս. Հակոբյանց պատրիարքական աթոռին նստեց 97-րդ նորընտիր պատրիարք ՆՈՒՐՀԱՆ արքեպիսկոպոս ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։
-
24.01.2013|
12:48
«Այր և կին` մի մարմին»: Սուրբ պսակի ժամանակ քահանան օրհնում է նորապսակներին, որպեսզի միշտ միասին ապրեն ու մեկ մարմին դառնան` իրենց մաքրությամբ, սիրով ու հավատքով, ու ապրեն միասին երկար, շատ երկար տարիներ: Իսկ ամենակարևորը` սիրեն իրար անկեղծ ու անշահախնդիր սիրով: Ներկայացվող պատմությունը դրա վառ վկայությունն է:
-
24.01.2013|
11:34
Հունվարի 23-ին Երուսաղեմում կայացել է հայ նվիրապետական աթոռներից մեկի` Երուսաղեմի պատրիարքության նոր պատրիարքի ընտրության առաջին փուլը: Հնգանուն ցուցակից կանխավ իրենց թեկնածությունը հանել են Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը: